
ԱկումբՏրանսֆերներ
Ռեշֆորդը պատրաստ է ամեն ինչի՝ Բարսելոնա տեղափոխվելու համար
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը հույս ունի տեղափոխվել «Բարսելոնա»:
Անգլիացին առաջնահերթ թիրախ չէ «բլաուգրանայի» համար, ովքեր արդեն համաձայնության են եկել Բիլբաոյի Աթլետիկի ֆուտբոլիստ Նիկո Ուիլյամսի հետ: Չնայած բոլոր հանգամանքներին, Ռեշֆորդը դեռ հավատում է, որ այս ամառ կհայտնվի «Բարսելոնայում» և կանի ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա, հաղորդում է Diario Sport-ը:
27-ամյա խաղացողը հասկանում է, որ Մանչեսթեր Յունայթեդն ամենայն հավանականությամբ, կհամաձայնի իրեն բաց թողնել նույնիսկ 30 միլիոն եվրոյի դիմաց: Այս գործոնը կարող է առանցքային լինել՝ հաշվի առնելով «Բարսայի» ֆինանսական սահմանափակումները:
Բաժանորդագրվե՛ք մեր ՏԵԼԵԳՐԱՄԻ ԱԼԻՔԻՆ