ad-banner-1

Յամալը մեկնել է Բրազիլիա՝ Նեյմարին հանդիպելու համար

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամինե Յամալը մեկնել է Բրազիլիա։ Սպասվում է, որ «Բարսելոնայի» հարձակվողը երկուշաբթի երեկոյան կժամանի Սան Պաուլու՝ արձակուրդի մի մասն անցկացնելու համար, հաղորդում է Ge.globo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա ցանկանում է հանդիպել բրազիլացի հարձակվող Նեյմարին, ում մանկուց համարում էշ իր գլխավոր ֆուտբոլային կուռքը։

Երկուշաբթի առավոտյան խաղացողը ճամպրուկով և ականջակալներով սելֆի է հրապարակել օդանավակայանի սպասասրահում՝ նշելով Սան Պաուլո քաղաքի գտնվելու վայրը և գրելով «ժամանում»:

Նախորդ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 55 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 18 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում։

Պատասխանել