
6 ֆուտբոլիստ պետք է հեռանա՝ Նիկոյի եւ Ժոանի համար
Բարսելոնան արդեն վճարել է Էսպանյոլի դարպասապահ Ժոան Գարսիայի հրաժարագինը եւ ակտիվ աշխատում է Նիկո Ուիլյամսի տրանսֆերի շուրջ, որը կարժենա մոտ 60 միլիոն եվրո։ Mundo Deportivo-ն գրում է, որ կատալոնական ակումբում պետք է թեթևացնեն աշխատավարձերի բյուջեն, ինչի պատճառով դիտարկում են 6 ֆուտբոլիստներից հրաժարվելու սցենարը՝ առանց մեծ վաճառքների։
Այսպիսով, Բարսան ունի հինգ կենտրոնական պաշտպան, որոնցից մեկը պետք է հեռանա։ Ինյիգոն և Կուբարսին ամրագրել են իրենց տեղերը, Էրիկ Գարսիայի ելույթները մրցաշրջանի վերջում և ունիվերսալությունը Ֆլիկի հավանությանն են արժանացել։ Արաուխո-Քրիստենսեն զույգից մեկը պետք է հեռանա, և Ֆլիկը նախընտրում է պահել թիմում Արաուխոյին։
Ակումբում վստահ են, որ Քրիստենսենի, Տեր Շտեգենի, Անսու Ֆատիի, Պաու Վիկտորի, Պաբլո Տորեի, Ինյակի Պենյայի և Օրիոլ Ռոմեուի հեռանալուց հետո հնարավոր կլինի գրանցել Ժոան Գարսիային և Նիկո Ուիլյամսին։ Այս պահին բանակցությունները դանդաղ են ընթանում՝ չնայած իրականացվող ջանքերին։
Տեր Շտեգենի դեպքը թվում է ամենաբարդը։ Պայմանագիր ունենալով մինչև 2028 թվականը և դժգոհ լինելով մոտեցումներից՝ գերմանացի դարպասապահը մտադիր չէ հեռանալ ակումբից՝ չնայած Ժոան Գարսիայի ձեռքբերման հետ կապված ճնշումներին։ Էսպանյոլի նախկին խաղացողի ժամանումը փակում է նրա դուռը հիմնական կազմում՝ նախամունդիալային տարում։ Գալաթասարայը հետաքրքրված է, սակայն Մարկը տեղափոխվելու մտադրություն չունի։ Վերջին խոսքը կլինի Ֆլիկինը։ Ինյակի Պենյան, ընդհակառակը, ընդունել է իր հեռանալը։ Նա գիտի, որ Շչեսնիի պայմանագրի երկարաձգումից հետո տեղ չունի և թիմ է փնտրում, թեև այս պահին, ըստ նրա շրջապատի, կոնկրետ ոչինչ չկա։ Վալենսիայի տարբերակը դուրս է եկել Կեպայի հետ համաձայնության պատճառով։
Բարսելոնան, Անսու Ֆատին և Մոնակոն երկար ժամանակ բանակցում էին, սակայն մեկ շաբաթ առաջ ամեն ինչ սառեցվել է։ Ֆրանսիայում պնդում են, որ դա պայմանավորված է խաղացողի աշխատավարձով և բաշխվելիք տոկոսով։ Հաստատ է, որ նա կհեռանա վարձավճարով, քանի որ Բարսելոնայի հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականը։
Պաու Վիկտորը նույնպես տեղ չունի Բարսելոնայում։ Խաղացողին արդեն հայտնել են, որ նա չի շարունակի մնալ թիմում, և նա նոր թիմ է փնտրում։ Առաջին երկու ակումբները, որոնք հայտնվել են հորիզոնում, Բետիսն ու Ժիրոնան են, բայց վարձավճարի համար շփումները շատ մակերեսային են եղել և առանց կոնկրետ արդյունքի։
Գրե՛ք մեկնաբանություններում՝ ո՞վ պետք է հեռանա Բարսայից ձեր կարծիքով։