ad-banner-1

🔥Խուլիան Ալվարեսը ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա

Մադրիդի Ատլետիկոյի հարձակվող Խուլիան Ալվարեսը մտադիր է իր կարիերան շարունակել Բարսելոնայում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Աղբյուրի տվյալներով՝ արգենտինացին արդեն իր շրջապատին հայտնել է 2026 թվականի ամռանը Բարսելոնա տեղափոխվելու ցանկության մասին։ Տրանսֆերի համար ֆուտբոլիստը պատրաստ է ճնշում գործադրել Ատլետիկոյի ղեկավարության վրա։

Նշվում է, որ Ալվարեսի ցանկությունը կապված է Ատլետիկոյի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի նոր մարտավարական գաղափարների հետ, որոնք դուր չեն գալիս խաղացողին։ Հարձակվողը վստահ է, որ կարող է դառնալ Ռոբերտ Լևանդովսկու իրավահաջորդը, քանի որ կապտանռնագույնները մտադիր չեն երկարաձգել պայմանագիրը լեհի հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Ալվարեսը մասնակցել է Իսպանիայի առաջնության երեք հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել