
Այլ
📸 Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստը Մեսսիին նվիրված դաջվածք ունի
Ռեալ Մադրիդի արգենտինացի նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոն պատմել է, որ Մեսսիին նվիրված խորհրդանշական դաջվածք ունի։
– Ես ունեմ 18/12/2022 դաջվածք Մեսսիի համար։ Նա իմ կուռքն է,- ասել է Ֆրանկոն։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 18-ին Արգենտինայի հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն։

Ավելի վաղ արգենտինացի երիտասարդ ֆուտբոլիստը Մադրիդ տեղափոխվելուց հետո հայտարարել էր, որ իր համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է։