ad-banner-1

Պարտություն տնային վերջին խաղում

Իսպանիական Լա Լիգայի 37-րդ տուրում երկրի նորընծա չեմպիոն «Բարսելոնան» սեփական դաշտում գոլառատ պայքարում 2-3 հաշվով պարտվեց «Վիլյառեալին», որը նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

«Բլաուգրանայից» դարպասի գրավմամբ աչքի ընկան Լամին Յամալն ու Ֆերմին Լոպեսը։

Կատալոնական ակումբը 85 միավորով առաջին տեղում է, «Վիլյառեալը»` 67 միավորով 5-րդ։ «Դեղին սուզանավը» նվաճեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։

Պատասխանել