ad-banner-1

Մխիթարյանը գնահատել է Յամալի տաղանդը՝ համեմատելով Մեսսիի հետ

Լևոն Պաչաջյանը, ով ժամանակին հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում, հաղորդել է ֆուտբոլային երկրպագուներին հետաքրքրող մանրամասներ։ Նա պատմել է, որ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից հետաքրքրվել է «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին:

«Մխիթարյանին հարցրեցի Յամալի մասին… Աննորմալ տաղանդ է, ասաց, ու շատ բարդ էր նրա դեմ խաղալ։ Բայց ի տարբերություն Մեսսիի (ում դեմ Հենոն նույնպես խաղացել է), գրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի»,– գրել է Փաչաջյանը ֆեյսբուքում:

Հավելենք, որ Միլանի ակումբը երկու հանդիպումների գումարային արդյունքում 7։6 հաշվով հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ և եզրափակիչի ուղեգիր նվաճեց։

Պատասխանել